16 հուլիսի 2011 - 16:58 AMT
ՀՀ պաշտպանության նախարարությունը կհամագործակցի հայկական բուհերի հետ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջև հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր: Բուհերի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: