18 հուլիսի 2011 - 10:48 AMT
Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կբանակցի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, նախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը և կփոխանակեն Պետական սահմանի մասին պայմանագրի վավերագրերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախատեսվում է, որ առաջիկա բանակցություններին կշարունակվեն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի քննարկումները, կքննարկվեն նաև երկու երկրների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հուլիսի 8-ին Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի ղեկավարությանը փոխանցեց Մոսկվայի առաջարկությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Առաջարկությունները փոխանցվել են նաև Ադրբեջանի ղեկավարությանը: