18 հուլիսի 2011 - 17:41 AMT
Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում կքննարկեն ԱԺ ընտրությունների նախապատրաստման հարցերը

Հուլիսի 19-21-ը Հայաստանում են գտնվելու Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը: Ինչպես հաղորդում է Եվրոպայի խորհրդի մամլո ծառայությունը, համանախագահները Երևան են ժամանելու տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև համաներմանը և քաղաքական միջավայրի կարգավորմանը վերաբերվող հարցեր քննարկելու համար: Բացի դրանից, Հայաստանում համազեկուցողները քննարկելու են ընտրական բարեփոխումներին և 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը նախատեսում են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ նախագահ հետ: