Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Տիրան քահանա Ավագյանը` ՀՀ Զինված Ուժերում հոգևոր իր ծառայությունն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Հայկ Ավագյան, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: