Հայ հանրությունը պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» էջը, որին միացել է Facebook-ի արդեն 67 օգտագործող: Ցանցում նաև հարցում է անցկացվել « Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռացվի Հայ Առաքելական եկեղեցուց», որի արդյունքում 1560 մարդ «կողմ է» քվեարկել, իսկ 221-ը՝ «դեմ»:
Նման էջի ստեղծման պատճառ է դարձել կաթողիկոսի այն հայտարարությունը, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ: Այդ մասին նա ասել է՝ անդրադառնալով Սանահինի վանական համալիրի վերականգնման հարցին: