20 հուլիսի 2011 - 14:14 AMT
Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ Վրաստանն ու Թուրքիան խախտում են ԱՀԿ կանոնները

Անկասկած, տրանսպորտային շրջափակումը խոչընդոտ է Հայաստանում բիզնեսի զարգացման և ներդրումների խթանման համար: Սակայն, հարևան երկրները, հանդիսանալով ԱՀԿ անդամներ, խախտում են նրա կանոններն ու խտրական մոտեցում են դրսևորում Հայաստանի հանդեպ: Այդ մասին հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Այլընտրանք» հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Գաղտնիք չէ, որ տրանսպորտային ծախսերը Հայաստանի համար Վրաստանի տարածքով մի քանի անգամ գերազանցում են նույնանման տարածքների համար նախատեսված վճարները:

Ըստ Մանասերյանի, Վրաստանն ու Թուրքիան մի շարք միջազգային կոնվենցիաներ են ստորագրել, որոով անվճար մուտք է նախատեսվում դեպի ծով ելք չունեցող երկրների համար: