20 հուլիսի 2011 - 16:15 AMT
Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը հունիսին կազմել է 9,6 տոկոս

2011թ. հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվությանաճը կազմել է 2,3 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ կազմել է 9,6 տոկոս:

Ընդ որում, գնաճը 2011թ. հունիսին կազմել է 8,5 տոկոս 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1,4 տոկոսով:

Ըստ պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2011թ. նախատեսվում է 4,6 տոկոսով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%):