Նինբոյում ընթանում են շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրի խաղերը: Հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը, որը 35-րդ քայլում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինի նկատմամբ:
Սերգեյ Մովսիսյանն առանց դժվարության պարտության է մատնել Ահմեդ Ադլիին: Իր ելույթը հաղթանակով է ավարտել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որն իր առաջին խաղն էր անցկացնում առաջնությունում: Նա սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մոհամմեդ Էզատի նկատմամբ:
Հայաստան-Եգիպտոս խաղի հաշիվն արդեն 3:0 է, Գաբրիել Սարգսյան-Սեմի Շոքեր պարտիան շարունակվում է: