Շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրի Հայաստան-Եգիպտոս հանդիպման միակ ոչ ոքին գրանցվել է Գաբրիել Սարգսյան-Սեմի Շոքեր խաղում:
Հաշիվը դարձել է 3,5:0,5՝ հօգուտ հայ շախմատիստների, Հայաստանի հավաքականին հաղթանակներ են պարգևել Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայկական թիմի ավագ Լևոն Արոնյանն այս տուրում հանգստանում էր:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր: