Հուլիսի 18-ին կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ , ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և մանկավարժ Կարեն Սուրենի Խաչատրյանը:
Մեծանուն կոմպոզիտորը ստեղծագործել է տարբեր ժանրերում: Հայտնի են նրա և' մեծ կտավի ստեղծագործությունները` սիմֆոնիա, բալետ, օրատորիա, կանտատ, ուվերտյուրա, քայլերգ, և' թե կինոֆիլմերի ու թատերական ներկայացումների համար գրված տասնյակից ավել երաժշտությունը:
Կոմպոզիտորը նաև աֆրիկյան երկու երկրների` Զանզիբարի ու Սոմալիի պետական հիմների հեղինակն է, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: