23 հուլիսի 2011 - 15:21 AMT
Երևանում խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Հուլիսի 20-22-ը ռուսական և հայկական ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում. «Երևանում հայկական և ռուսական ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ ՀՀ-ում ՌԴ և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար փոխադարձորեն անշարժ գույք տրամադրելու մասին միջկառավարական համաձայնագիր ստորագրելու համար»: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն: