25 հուլիսի 2011 - 11:29 AMT
Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Շախտյորը», շարունակում է գլխավորել Ուկրաինայի առաջնության աղյուսակը

Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրում ընդունեց «Կարպատներ» ակումբին: Չնայած նրան, որ Միրչա Լուչեսկուի սաներն առաջինը գոլ ընդունեցին իրենց դարպասը, նրանք կարողացան հետագայում հավասարեցնել հաշիվն ու հաղթել: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով «Շախտյորի» օգտին: Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ դաշտ հիմնական կազմում ու փոխարինվեց 80-րդ րոպեին:

Նույն տուրում «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ, 4:2 հաշվով զիջեց «Վորսկլեին»:

«Շախտյորը» 9 միավորով շարունակում է գլխավորել առաջնության աղյուսակը, իսկ «Մետալուրգը» հերթական պարտությունից հետո 12-րդ տեղում է 3 միավորով:

Հուլիսի 27-ին Դոնեցկում «Շախտյորը» ընկերական խաղ կանցկացնի ֆրանսիական «Լիոնի» հետ, իսկ 4 օր անց կհանդիպի «Արսենալի» հետ Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում, իսկ «Մետալուրգը» կխաղա Կիևի «Դինամոյի» հետ: