28 հուլիսի 2011 - 15:08 AMT
ԱՄՆ-ին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, այդ մասին թուրքագետը ասել է այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում: Շաքարյանը նշել է, որ Ամերիկայի համար շահավետ չէ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Նրա խոսքով, եթե սահմանը բացվի, առաջին հերթին նկատելի կմեծանա ապրանքների արտահանումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես տեղի հայ համայնքներ: Դա կնպաստի Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, թուրքագետը գտնում է, որ սահմանի բացումից Ռուսաստանը տնտեսապես կշահի, որովհետև, առաջինը, արտահանվող ապրանքը դեպի Թուրքիա կլինի էլեկտրաէներգիան, որի առյուծի բաժինը Ռուսաստանին է պատկանում և, երկրորդը, այլ ապրանքների արտահանումը տեղի կունենա երկաթուղու միջոցով, իսկ Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացնում է Ռուսաստանին պատկանող Հարավկովկասյան երկաթուղին:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սահմանը երկու երկրների միջեւ փակվել է Անկարայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը առաջին անգամ այցելեց Երեւան, ժամանելով դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային խաղը: Թուրքիան հուսով է, որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: