30 հուլիսի 2011 - 15:42 AMT
Բնապահպան. Հայաստանը դեռ երկար ժամանակ քաղցրահամ ջրի խնդիր չի ունենա

21-րդ դարը քաղցրահամ ջրի դար է, որի վերարտադրության որակն արդեն այն չէ, ինչ 50-100 տարի առաջ, հուլիսի 30-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը:

«Եթե ֆիզիկական տեսանկյունից ջուրը կարող է վերարտադրվել բնական ցիկլերին համապատասխան, ապա նույնը չի կարելի ասել նրա որակի մասին»,- նշել է նա:

Դրա հետ կապված նա հավաստիացրել է, որ Հայաստանում դեռ երկար չի լինի խմելու ջրի խնդիր: Խոյեցյանը հավելել է, որ ջրի արժեքն աստիճանաբար աճելու է, և հեռու չէ այն ժամանակը, երբ քաղցրահամ ջուրն ավելի թանկ կլինի, քան նավթը: