Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մարիա Գևորգյանը օգոստոսի 5-12 հնդկական Չեննայ քաղաքում կմասնակցեն մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությանը:
Առաջնությանը ելույթ կունենա 125 պատանի շախմատիստ և 69 աղջիկ: Շախմատիստները կմրցեն օգոստոսի 2-7 և 9-15-ը, օգոստոսի 8-ը հանգստյան օր է:
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություններն անցնում են 1951 թվականից Վիլյամ Ռիստոն Մորիի նախաձեռնությամբ: Իսկ աղջիկների առաջին առաջնությունը կազմակերպվել է 1982թ.: