Օգոստոսի 13-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը, որը բնակվում և մարզվում է Իսպանիայում, սակայն ներկայացնում է Հայաստանը, մենամարտ կանցկացնի Պորտուգալիայի եռակի չեմպիոն Ռուբեն Ալմեյդայի հետ:
«Ես մարզվում եմ օրական երկու անգամ, առավոտյան աշխատում եմ մարզավիճակիս վրա, իսկ երեկոյան տեխնիկական մարզումներ ունեմ: Մարզիչ Ռիկարդո Բենավենտի հետ լավ ուսումնասիրել ենք իմ մերձակա մրցակցի մենամարտերը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մնացականյանը:
Մարզիկի խոսքով, Ալմեյդան բարձրահասակ է, ինչը նրան թույլ է տալիս հեռավորություն պահպանել հակառակորդից և քիչ հարվածներ ստանալ:
«Սակայն մենք մարզչիս հետ տքնաջան աշխատում ենք, և մենամարտի ժամանակ ես կջանամ Ալմեյդային տարածություն չթողնել ու հարվածներ հասցնել ձեռքերով ու ոտքերով»,- ավելացրել է մարզիկը:
Նոյեմբերի 12-ին Մնացականյանը WFCA չեմպիոնի գոտու համար իր ուժերը կչափի Իսպանիայի երկակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր Պեդրո Ֆիլիպեի հետ. «Ելույթ եմ ունենալու այլ քաշային կարգում` 63,5կգ: Մենամարտը տեղի կունենա իսպանական Բարակալդո քաղաքում և կտևի 5 ռաունդ` 3-ական րոպե տևողությամբ»: