Երիտասարդ հայ շախմատիստները սկսել են ելույթները մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցնում է հնդկական Չեննայ քաղաքում:
Առաջին տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Գաբրիել Բոտտին (Շվեյցարիա), իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին տուրում կիսել է միավորները Ռ Աշվատի (Հնդկաստան) հետ: Տեր-Սահակյանը 6-րդ տեղում է, իսկ Հովհաննիսյանը՝ 47-րդ:
Մարիա Գևորգյանը զիջել է Նազի Պակիձեին Վրաստանից:
Առաջնությանը մասնակցում է 125 պատանի և 69 աղջիկ: Շախմատիստները կմրցեն օգոստոսի 2-7-ը և 9-15-ը, օգոստոսի 8-ը հանգստյան օր է: