3 օգոստոսի 2011 - 15:10 AMT
Աղանդավորների պատճառով Հայաստանում հոգեկան շեղումներ է ստացել 150 մարդ

«Առողջապահույթան նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ գրանցվել է 150 դեպք, երբ հոգեկան շեղում ունեցող անձը շփվել է աղանդավորական կազմակերպությունների հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով աղանդավորական շարժումների թողած բացասական հետևանքներին, ասաց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:

Բանախոսը նշեց, որ իրենք չունեն տվյալներ այն մասին, թե գործող կրոնական կազմակերպությունները դրդում են ինքնասպանության: «Մեզ հայտնի չեն այդպիսի դեպքեր, որ այս կամ այն կրոնական կազմակերպության մեջ ներգրավված անձը դիմի ինքնասպանության»,- ասաց նա:

Վարդան Ասցատրյանը պատմեց, որ իրենց ամենից հաճախ դիմում են ընտանեկան խնդիրներով: «Գրանցվում են այնպիսի դեպքեր, երբ ընտանիքի անդամներից մեկը ներգրավվում է որևէ կրոնական կազմակերպության մեջ` ամուսինը, կինը կամ երեխան, և սկսում է հեռանալ ընտանիքից, կորցնում է կապը: Անգամ լինում են բաժանության դեպքեր և ծագում է երեխայի խնամակալության հարցը, թե որ ծնողի հետ պետք է նա մնա»,- ասաց բանախոսը: