3 օգոստոսի 2011 - 18:05 AMT
Ադրբեջանում կորցրել են իրենց նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր չի ներկայացել աշխատավայր, և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Ինչպես գրում է ադրբեջանական «Azadliq» թերթը, ողջ այդ ընթացքում մամուլը նախագահի հին լուսանկարներ է տպագրում հնարած լրատվությամբ: Մինչդեռ աղբյուրները, որոնցից օգտվում է թերթը, այդպես էլ չկարողացան կողմնորոշվել: Որոշները պնդում են, որ Ալիևն արձակուրդն անցկացնում է արտասահմանում, մյուսները` որ նա արձակուրդ է գնացել, սակայն այն անցկացնում է Ադրբեջանի շրջաններից մեկում: