6 օգոստոսի 2011 - 12:04 AMT
Շախմատի կանանց Գրան պրիում Էլինա Դանիելյանը կիսում է 2-8 տեղերը 5 շախմատիստուհիների հետ

Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը հանդիպել է Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Հայ շախմատիստուհին ոչ ոքի է խաղացել սև խաղաքարերով:

Այդ տուրից հետո Դանիելյանը 2 միավորով կիսում է 3-8 տեղերը 5 շախմատիստուհիների հետ: Առաջին տեղն է գրավում Հոու Իֆանը (Չինաստան), որը 4 միավոր ունի:

Օգոստոսի 6-ին շախմատիստները հանգստանում են, իսկ օգոստոսի 7-ին տեղի կունենա Գրան պրիի 5-րդ տուրը, որտեղ Դանիելյանը կխաղա Եկատերինա Լագնոյի (Ուկրաինա) հետ: