8 օգոստոսի 2011 - 21:54 AMT
Պետերբուրգում դանակահարել են Հայաստանի քաղաքացու` 23-ամյա Գևորգ Պողոսյանին

Պետերբուրգում հայտնաբերել են Հայաստանի սպանված քաղաքացու, որը ժամանակավորապես գրանցված էր Յարոսլավլում: Անհայտ չարագործները դանակահարել են երիտասարդին: Մարմինը հայտնաբերել են օգոստոսի 7-ի երեկոյան Կուպչինոյում` Ֆուչիկի փողոցում կանգնած ավտոմեքենայի մեջ:

Պարզվել է, որ երիտասարդին ինչ-որ սուր առարկայով մի քանի անգամ հարվածել են կրծքավանդակին: Սպանված Գևորգ Պողոսյանը 23 տարեկան էր, հաղորդում է Analitika.at.ua-ը: Ներկա պահին քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով, իսկ ավտոմեքենան, որում հայտնաբերել էին սպանված հայի մարմինը, Կալուգայի համարներով էր: