Facebook-ն այսօր ներկայացրեց նոր բջջային ծրագիր՝ Facebook Messenger։ Այս մասին հաղորդում է Facebook բլոգը։
Messenger ծրագիրը հեշտացնում է հաղորդագրությունների ուղարկումը և օգտագործողներին հնարավորություն է տալիս օպերատիվ գրել ընկերներին։
Messenger ծրագիրն առանձին, ամբողջապես նոր ծրագիր է և առնչություն չունի Facebook-ի մյուս պաշտոնական ծրագրերի հետ։ Messenger-ի շնորհիվ օգտագործողը նամակները ստանում է նամակների տեսքով կամ տեսքտային ձևաչափով։
Messenger-ում բոլոր զրույցները և հաղորդագրությունները մի տեղում են հավաքվում։ Այս ծրագրի շնորհիվ կարելի է նաև խմբային զրույցներ կատարել՝ հեշտությամբ կցելով նկարներ և ավելացնելով գտնվելու վայրը։
Messenger ծրագիրը հասանելի է լինելու այսօրվա ընթացքում iPhone-ների և Android-ների համար համապատասխանաբար Apple App Store-ում և Android Market-ում: