Դավիթ Համբարձումյանի լողավազանում խաղարկվեցին հինգերորդ Համահայկական խաղերի վերջին մեդալները: Հերթական անգամ գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Վասիլյանը, որը 100 մ ազատ ոճում հավասարը չունեցավ և սահմանեց Հայաստանի արդեն երկրորդ ռեկորդը: 2-րդ տեղում է Նատալի Պետրոսյանը (Բոստոն), 3-րդ Մարիա Հարությունյանը (Տարտու):
Տղամարդկանց թվում հավասարը չուներ Մոնտեվիդեոյի ներկայացուցիչ Խոսե Մելքոնյանը, որը առաջինն էր բոլոր ձևերում, նա նաև Համահայկական խաղերի ռեկորդ սահմաներց:
Համառ պայքար ծավալվեց 4×50 սպրինտում, որտեղ հաղթեց Երևանի թիմը, 2 ու 3-րդ տեղերը գրավեցին Գյումրիի ու Թեհրանի թիմերը: