ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, այսօրվա դրությամբ հիմքեր չկան ղարաբաղայն կարգավորման հարցում լավատեսության համար: «Չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների, սակայն դրական փոփոխություններ ակնկալել ևս հարկավոր չէ»,-ասել է նա մամլո ասուլիսում:
Անդրադառնալով թուրքական իշխանությունների ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության մեջ՝ Մանոյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը չպետք է շաղկապվի հակամարտության հետ. «Երկու հարցերի փոխկապակցումը կարող է դիտարկվել որպես Հայաստանի դիվանագիտական պարտություն, քանի որ փակուղի կտանի հարաբերությունների զարգացումը»:
Օգոստսի 9-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կողմերը հանդիպումից հետո ձեռնպահ մնացին հայտարարություններից՝ նշելով դրական զարգաման առկայությունը ղարաբաղյան հարցում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հարցում: Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցավ օգոստոսի 12-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովում:
Ընդ որում, Կիրո Մանոյանը վստահեցրեց, որ Մեդվեդև-Սարգսյան հանդիպումն Աստանայում արդյունավետ չեղավ, ինչպես նաև Մեդվեդև-Ալիև հանդիպումը Սոչիում: