Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստներ Սահակ Մուրադյանին, Արեգ Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն): Հոդվածի համաձայն, նախատեսվում է պատիժ` ուղղիչ աշխատանքների տեսքով մեկից երկու տարի ժամկետով կամ ազատազրկում մինչև հինգ տարով: Հսկողության տակ գտնվող Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի փաստաբաններն իրենց հերթին մտադիր են դատարան դիմել խափանման միջոցը գրավի դիմաց ազատ արձակելու վրա փոխելու համար:
ՀԱԿ-ի ակտիվիստների մասնակցությամբ միջադեպի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն), ինչպես նաև Հայաստանի ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ):
Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: