Օգոստոսի 17-ին չինական Շենչժենում, որտեղ անցնում է 26-րդ ամառային Ունիվերսիադան, մեկնարկել են երկու հայաստանցի ծանրորդներ:
Մինչև 94 կգ քաշային կարգում Վարդան Դավթյանն ու Նորայր Վարդանյանը անհաջող են հանդես եկել: Պոկում վարժությունում Դավթյանը բարձրացրել է 165կգ, իսկ Վարդանյանը՝ 155 կգ: Հրում վարժությունում երկու ծանրորդները ձախողել են բոլոր երեք մոտեցումները և 0 միավոր վաստակել: Այդ քաշային կարգում հաղթող է դարձել ռուս ծանրորդ Անդրեյ Դեմանովը:
Մինչ այդ Հայաստանի հավաքականի համար դեռևս ոսկե մեդալ է նվաճել միայն Աղասի Աղասյանը (77կգ ք/կ) 337 կգ արդյունքով:
Հայկ Հակոբյանը կմեկնարկի օգոստոսի 18-ին: