18 օգոստոսի 2011 - 16:14 AMT
Թուրքիայում շարունակում են հակակառավարական կայքերի համար ձերբակալել բարձրաստիճան զինվորականների

Թուրքական բանակի գեներալներ Մեհմետ Օթուզբիրօղլուն, Հիվզի Չուբուքլուն և գնդապետ Հուլուսի Գյուլբահարը քրեական գործի շրջանակում բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարարության միջոցների հաշվին հակակառավարական կայքերի կազմակերպման պատճառով, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Զինվորականներն իրենք հերքում են կայքերի հակակառավարական բնույթը:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության դեմ քարոզչության տարածման կասկածով ձերբակալվել էր նախկին գեներալ Հասան Իյսիզը: Առկա տեղեկությունների համաձայն, գեներալը եղել է քարոզչական ինտերնետ կայքերի ցանցի կազմակերպիչը: Ընդհանուր առմամբ այս գործով բերման է ենթարկվել 14 մարդ: