19 օգոստոսի 2011 - 21:33 AMT
Իրանն իր ՌՕՈՒ զորավարժությունները կանցկացնի ինքնուրույն` առանց հարևանների

Իրանի Ռազմաօդային ուժերի զորավարժություններին կմասնակցեն տեղական ուժերը, ասել է Իրանի ՌՕՈՒ հրամանատարի տեղակալ, գեներալ Ազիզ Նասիրզադեն: Այդ մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Նախօրեին իրանական FARS լրատվական գործակալությունը, հղում կատարելով Նասիրզադեին, հաղորդել էր, որ «Իրանի Իսլամական Հանրապետության օդային ուժերը (IRIAF) մոտ ժամանակներս զորավարժություններ կանցկացնեն հարևան երկրներից մեկում: Գործակալության հաղորդագրության համաձայն, Նասիրզադեն չէր նշել այն երկիրը, որի հետ Իրանը համատեղ զորավարժություններ է անցկացնելու, սակայն ճշտել էր, որ դրանք ծրագրված են օգոստոսի վերջ - սեպտեմբերի սկզբին և տեղի կունենան որպես IRIAF առաջին միջազգային զորավարժություններ: Փետրվարին IRIAF հրամանատար Հասան Շահսեֆին հայտնել էր, որ Իրանը ծրագրում է համատեղ զորավարժություններ անցկացնել տարածաշրջանի երկրներից մեկի հետ: