
Հովհաննես Դավթյանը դուրս է եկել Փարիզում ընթացող ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ինչպես հաղորդել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հովհաննես Դավթյանը չորրորդ փուլում խեղդող հնարքով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Բեսլան Մուռդանովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ճապոնացի Հիրաոկա Հիրոակիի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Նազարյանը պարտվեց երկրորդ փուլում և դուրս մնաց հետագա պայքարից: