Աբխազիայի նորանշանակ նախագահ Ալեքսանդր Անկբավը հայտարարել է Հայաստանի հետ երկաթուղային տրանզիտ ապահովելու մասին: Նա այդ մասին հայտարարել է «Կոմերսանտի» հրատարակությանը:
Ալեքսանդր Անկբավը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ չի խոստացել «ոսկե սարեր», բայց հաղորդել է, որ Աբխազիան արդեն կարող է վարկ վերցնել և վճարել դրանց համար, ինչպես նաև ի վիճակի է ներգարվել ներդրողների: Նրա խոսքով, շուտով ավարտվելու է երկաթուղու վերանորոգումը ռուսական սահմանից մինչև Սուխումի: Աբխազիան պատրաստ է երկաթուղային տրանզիտ բացել դեպի Հայաստան, իսկ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, բայց դա կախված է ոչ միայն Աբխազիայից: