30 օգոստոսի 2011 - 13:11 AMT
Samsung-ը ներկայացրել է 3 նոր սմարթֆոն

Samsung-ը հայտարարել է 3 նոր սմարթֆոնների թողարկման մասին։ Դրանք են Wave 3-ը, Wave M-ը և Wave Y-ը, որոնք երեքն էլ աշխատում են Samsung-ի Bada 2.0 օպերացիոն համակարգով։ Այս մասին հաղորդում է ThisIsMyNext-ը։

Wave 3-ը ամենահզորն է այս երեք սմարթֆոններից։ Այն ունի 4 դյույմ WVGA Super AMOLED էկրան, 1.4GHz պրոցեսոր և 5 մեգապիքսել տեսախցիկ։ Հեռախոսի մարմինն ալյումինից է, կշռում է 122 գրամ։ Այն ունի իր սեփական ծրագրերը

Wave M և Wave Y մոդելները միջին մակարդակի մոդելներ են։ Wave M-ն ունի 832MHz պրոցեսոր, 3,65 դյույմ էկրան և 5 մեգապիքսել տեսախցիկ։ Իսկ Wave Y-ն ունի նույն պարամետրերը, ինչ Wave M-ն, միայն էկրանը 3,2 դյույմ է և տեսախցիկը 2 մեգապիքսել է։

Այս երեք հեռախոսների օպերացիոն համակարգ Bada 2.0-ը պարունակում է Samsung-ի օգտագործողների հաղորդագրությունների հարթակ՝ ChatOn (custom messaging platform), NFC (Near Field Communication), WiFi sharing, ձայնի ճանաչում։