31 օգոստոսի 2011 - 11:55 AMT
WikiLeaks-ը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի իրազեկիչներին բացահայտելու մասին տեղեկատվությունը

WikiLeaks կայքը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի իրազեկիչներին բացահայտելու մասին տեղեկատվությունը: «Տեղեկատվությունն այն մասին, որ WikiLeaks որևէ աղբյուր բացահայտվել է կամ կբացահայտվի, բացարձակ սուտ է»,- հայտարարել են WikiLeaks ներկայացուցիչները Twitter սոցիալական ցանցում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել դիվանագետների և հասարակական գործիչների ճակատագրի առիթով, որոնց անունները հիշատակվում են վերջերս WikiLeaks կողմից հրապարակված փաստաթղթերում: