Հայաստանի Գեղարքունիքի մարզում սերմնարտադրության զարգացման 2010-2014թթ. կառավարական ծրագիրը «հրաշալի» են անվանում: Այս տարի Ռուսաստանից ներկրված ցորենի բարձրորակ էլիտար սերմեր օգտագործելու շնորհիվ հաջողվել է աննախադեպ բերք ստանալ` 90-70 սենտներ մեկ հեկտարից` նախկին 25-30 ցենտների փոխարեն: Ծրագրից օգտվել է «Ռանչպար» ՓԲԸ տնօրեն Հունիկ Սարգսյանը, որն իր ցանքատարածություններում կառավարությունից ստացած ցորենի էլիտար սերմերն է ցանել և այժմ պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները` 6 տոննայի փոխարեն 12 տոննա վերադարձնել:
Գեղարքունիքի մարզի Լճաշեն շրջանում կառավարական ծրագրի պտուղները քաղելու էր եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին ֆերմերը ներկայացրել է իր տնտեսությունը: Բացի ցորենից «Ռանչպար» ՓԲԸ տնօրենն աճեցնում է կարտոֆիլ, ճակնդեղ, գազար և կաղամբ: Լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է, որ բերքի որակի բարելավման համար օգտագործվել են տեղական արտադրության օրգանական պարարտանյութեր:
Իսկ ինչ վերաբերում է արտադրանքի իրացմանը, ապա ֆերմերն ասել է, որ խնդիր չկա, քանի որ արտահանման հնարավորություններն ընդլայնվել են, ինչի հաշվին ավելացել է հայկական գյուղատնտեսական արտադրության պահանջարկը: Միևնույն ժամանակ Հունիկ Սարգսյանն անդրադարձել է շուկաների կազմակերպման խնդրին և արտադրանքի վերագնորդների խնդրի լուծմանը:
2010 թվականին Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան է ներկրվել ցորենի 1010 տոննա բարձրորակ սերմ, որը բաժանվել է 95-100 խոշոր գյուղտնտեսություններին, որոնք ունեն մինչև 3 հա վարելահող: 2011-ին ֆերմերները պետք է կառավարությանը վերադարձնեն հացահատիկը` մեկին երկու հարաբերությամբ: