31 օգոստոսի 2011 - 17:06 AMT
Կարեն Կարապետյան. Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ դպրոցականներին, մանկավարժներին ու ծնողներին շնորհավորել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

«Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ։ Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը»,- ասել է քաղաքապետն իր ուղերձում։

Նա հավելել է, որ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է։