Սեպտեմբերի 1–ից ամբողջությամբ երթևեկելի կլինեն Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին, ինչի արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել է Դավթաշենի կամրջի ասֆալտբետոնյա ծածկույթը, փոխվել է ջրահեռացման համակարգը։
Աթենքի խճուղու երթևեկելի հատվածը լայանացվել է ՝ հասնելով 14 մետրի։ Խճուղու երկու կողմից կառուցվել են մայթեր, անցկացվել է լուսավորության նոր ցանց։