1 սեպտեմբերի 2011 - 09:38 AMT
Սեպտեմբերի 3-ին Երևանի Կամերային թատրոնում կբացվի թատերաշրջանը

Սեպտեմբերի 3-ին Երևանի Կամերային թատրոնում կբացվի թատերաշրջանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել թատրոնից, մեկ ամսվա ներկայացումներից հետո` հոկտեմբերին, թատերախումբը մեկ ամսով հյուրախաղերի կմեկնի ԱՄՆ:

Թատրոնից հաղորդել են նաև սեպտեմբերին սպասվող ներկայացուցմների մասին. սեպտեմբերի 3, 15 - «Կաբարե», սեպտեմբերի 7, 8 - «Պահանջվում է տղամարդ», սեպտեմբերի 11, 24 - «Ի զեն», սեպտեմբերի 12, 13, 22, 12 - «Կառավարական համերգ»: Հաջորդ ներկայացումները սպասվում են նոյեմբերի 5-ից, երբ թատերախումբը վերադառնա հյուրախաղերից: