2 սեպտեմբերի 2011 - 18:30 AMT
Մարգար Օհանյանը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ գործի նախաքննությունը շարունակվում է։

Մարգար Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։