3 սեպտեմբերի 2011 - 16:03 AMT
Հայաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը վիճել են ԱՊՀ գագաթաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում

Դուշանբեում ավարտվել է ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովը, որտեղ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ազատ ընտրությունները, անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանի չկարգավորված խնդիրներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է ներկաներին ղարաբաղյան հակամարտության մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Այդ համատեքստում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր օգտվել ինքնորոշման իրավունքից, ինչպես Ադրբեջանը 1918թ.:

Որից հետո Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հակադարձել է Սարգսյանի հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանի նախագահը ոչ կառուցողական դիրքորոշում է դրսևորում:

Այլ մեկնաբանություններ չեն եղել:

Սեպտեմբերի 2-3-ին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ԱԳՆԽ նիստն ու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ նշվում է ԱՊՀ տարածքի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: