
Հաջորդ տարի ԱՊՀ նախագահող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը բարձր է գնահատել շաբաթ օրը կայացած ԱՊՀ 20-ամյակի գագաթաժողովի արդյունքները:
Ինչպես հայտարարել է Ռահմոնը ամփոփիչ մամլո ասուլիսում, գագաթաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ գործունեության կոնկրետ արդյունքները և քննարկվել են ապագայի համար առանցքային խնդիրները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Տաջիկստանի նախագահը նշել է, որ իր նախագահության ընթացքում «ակտիվ օգտագործելու է ԱՊՀ հարթակը մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն ամրապնդելու համար»:
ԱՊՀ գործկոմի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ «չնայած բոլոր խնդիրներին, ԱՊՀ-ն շարժվում է առաջ և ԱՊՀ մասնակիցները շահագրգռված են Համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման հարցում»: