Ռուս պաշտոնյաները սկսել են պատրաստել Մաքսային միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին համաձայնագրերում փոփոխությունների փաթեթը: Այդ մասին, մեջբերելով դիվանագիտական աղբյուրները, գրում է «Կոմերսանտ» թերթը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հրատարակության տվյալներով, ՀԱՊԿ բարեփոխումը վերաբերվելու է նրան, թե ինչպես է կազմակերպությունը պայմանավորվելու այս կամ այն հարցի շուրջ: Հիմա բոլոր որոշումներն ընդունվում են փոխզիջման հիման վրա: Ռուսաստանն առաջարկում է որոշ հարցերի շուրջ պայմանավորվել որակյալ մեծամասնության հիման վրա:
Թերթի տվյալներով, բարեփոխման կողմնակից են ՀԱՊԿ բոլոր մասնակիցները բացի Ուզբեկստանից: Դրա հետ կապված հրատարակության աղբյուրները պնդում են, որ Ուզբեկստանին առաջարկվելու է դուրս գալ պայմանագրից:
Ինչ վերաբերվում է Մաքսային միությանը, ապա դրա բարեփոխումը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը ցանկանում է դրդել Ուկրաինային անդամակցել Մաքսային միությանը: Դրա համար ռուս պաշտոնյաներն առաջարկել են ձևավորել համաձայնագիր ՄՄ և երրորդ երկրների միջև տեխնիկական կարգավորման մասին: