5 սեպտեմբերի 2011 - 12:28 AMT
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է օգտվել առարկայազուրկ մետաղական հաշիվներից

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ (ԱՄՀ)` դրամական միջոցները արժութային ռիսկերից զերծ պահելու նոր միջոց: ԱՄՀ-ն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, համաձայն որի հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել ԱՄՀ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու, ինչպես նաև օգտվել հետևյալ արտոնություններից, ինչպիսիք են` ոսկու արժեքի բարձրացման հետևանքով գումարի վաստակում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն:

Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդը կազմում է 0 գրամ: Հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը:

Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկինբանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: