5 սեպտեմբերի 2011 - 13:43 AMT
Ժակ Շիրակին ազատազրկում է սպառնում

Սեպտեմբերի 5-ին Փարիզում սկսվել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործի լսումները, որը մեղադրվում է իր կուսակցությանն անօրինական կերպով ֆինանսավորելու մեջ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ:

Լսումները ժամանակավորապես հետաձգվել էին հիշողության հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն BBC տվյալներով, լսումներն ամեն դեպքում կայանալու են, բայց Շիրակը հավանաբար դրանց չի մասնակցի:

Ժակ Շիրակը զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը 1977-1995թթ.: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նախկին նախագահին սպառնում է 10 տարի ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք: