
Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին Ժիլինում 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի շրջանակներում, ասել է, որ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում իրենք զգացել են հակառակորդի իրական ուժը: Այդ ժամանակ հայկական թիմը հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:«Առաջին խաղում մենք զգացինք, որ հակառակորդն ուժեղ է, և մեզ համար այս խաղը սեփական հարկի տակ հեշտ չի լինի, բարդ խաղ է սպասվում»,- Համշիկի խոսքերն է մեջբերում futbal.pravda.sk-ն:
Նրա կարծիքով, նրանց իսկական պայքար է սպասում Ռուսաստանում, որի հետ Սլովակիան խաղալու է հոկտեմբերի 7-ին: «Հայաստանի հետ խաղից հետո շատ բան պարզ կլինի»,- ասել է Համշիկը: