5 սեպտեմբերի 2011 - 16:33 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է կրկնակի արագ ինտերնետ` միևնույն 3500 դրամ ամսավճարի դիմաց

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ միևնույն 3500 դրամ ամսավճարի դիմաց ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է նախկին 128 Կբիթ/վրկ-ի փոխարեն կրկնակի արագ` 256 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ:

Ավելին, բաժանորդագրվելով ՙՄՏՍ կոնեկտ 256՚ սակագնային պլանին մեկ տարով, ՙՄՏՍ կոնեկտ՚ USB մոդեմը տրվում է բոլորովին անվճար:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ՙ111 օնլայն՚ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: