Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների և կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի կազմում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Տարբեր տարիներին նա եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի և մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:
ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող և կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայություն: