7 սեպտեմբերի 2011 - 10:49 AMT
ՄԱԿ-ը կօգնի Լիբիային ընտրությունները կազմակերպելու հարցում

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել հետճգնաժամային շրջանում մի շարք խնդիրներ լուծելու համար, ներառյալ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, արդարադատության և ազգային հաշտեցման ապահովումը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը, հաղորդում է vesti.ru-ն:

Նրա խոսքով, ԱԱԽ ղեկավարությունն արդեն հստակ նշել է մի քանի գերակայություններ, որոնք վերաբերվում են ՄԱԿ կողմից օգնությանը: Մասնավորապես, դա ենթադրում է ազատ և ժողովրդական ընտրություններ նախապատրաստելու և անցկացնելու հարցում աջակցության ցուցաբերում:

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հանդիպումներ է անցկացրել Լիբիայի տարբեր հասարակական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ, այցելել ոստիկանական տեղամասեր, տեղի բանտ, որտեղ զրուցել է բանտարկյալների հետ: