7 սեպտեմբերի 2011 - 11:05 AMT
Վլադիմիր Վայս. Ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ կարող են դուրս գալ Իռլանդիան, Ռուսաստանն ու Հայաստանը

«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին գերազանց խաղի առթիվ: Նրանք շատ ավելի ուժեղ էին, հատկապես երկրորդ խաղակեսում: Մեր խմբում նախկինի պես ոչինչ պարզ չէ, սակայն, մենք այլևս շանս չունենք, եզրափակիչ փուլ կարող են դուրս գալ Իռլանդիայի, Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականները, գտնում է Վլադիմիր Վայսը:

Հայաստանի հավաքականի գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Թիմերի առաջին հանդիպումը, որն անցավ Երևանում 2010թ. հոկտեմբերի 8-ին, նույնպես ավարտվեց հօգուտ Հայաստանի: Այն ժամանակ հայ ֆուտբոլիստները հաղթեցին 3:1 հաշվով, հետաքրքրական է, որ այն ժամանակ նույնպես գոլեր խփեցին Մովսիսյանը, Մխիթարյանը և Ղազարյանը:

Վարդան Մինասյանի սաները վաստակեցին 14 միավոր և Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի B խմբում բարձրացան 3-րդ տեղը: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որը ոչ ոքի խաղաց Իռլանդիայի հետ՝ 0:0 և վաստակեց 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: