WikiLeaks հայտնի ռեսուրսը սեպտեմբերի 2-ի դրությամբ հրապարակել է ամերիկյան դիվանագիտական հեռագրերի ողջ արխիվը, որոնք եղել են նրա տնօրինության տակ: Ինչպես գրում է BBC ռուսական արխիվը, ընդհանուր առմամբ գաղտնազերծվել են 251 287 փաստաթղթեր: Կայքի աշխատողները բացատրել են գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու մասին իրենց որոշումը նրանով, որ ֆայլերը վերծանելու համար անհրաժեշտ գաղտնագիրն արդեն կոտրվել էր, հաղորդում է BBC-ն: Վերջին փաստաթղթերը հրապարակվել են ոչ խմբագրված տեսքով: ԶԼՄ-ների ներկայացուցիչներչը քննադատել են այդ ռեսուրսը, նշելով, որ դա կարող է սպառնալիքի տակ դնել շատ մարդկանց կյանքը, մասնավորապես, իրազեկիչների:
Գաղտնի տեղեկությունների առաջին մեծ բլոկը, որը վերաբերվում է Աֆղանստանում ամերիկյան ռազմական գործողությանը, WikiLeaks-ը հրապարակել է 2010-ի հուլիսին: 2010-ի հոկտեմբերին կայքը հրապարակել է նման փաստաթղթեր Իրաքում պատերազմի մասին: