7 սեպտեմբերի 2011 - 14:06 AMT
Արթուր Բաղդասարյանն ու Դաֆինա Գերչևան քննարկել են Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրերը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:

Տիկին Գերչևան ներկայացրել է Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրի իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի կողմից կատարված աշխատանքի ընթացքը` նշելով, որ 3 սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են և առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Եվրամիության չափանիշներին լիովին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու կարևորագույն առաջնահերթությունն առավելագույնս սեղմ ժամկետներում կենսագործելու անհրաժեշտությունը:

Հանդիպիման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՄԱԶԾ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: