7 սեպտեմբերի 2011 - 14:22 AMT
«Ներմուծված» գնաճը դարձել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի ու կայունության թուլացման պատճառ

Ըստ «2011-2012թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի» Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի ու կայունության ցուցանիշով Հայաստանը զիջել է դիրքերը 15 կետով՝ զբաղեցնելով 114 տեղը: Մասնավորապես, եթե պետբյուջեի պակասուրդը վերջին տարում նվազել է՝ 92 տեղ (+21) նախորդ տարվա համեմատ, ապա գնաճի գծով ևս անկում է արձանագրվել՝ 119 տեղը (-4), նահանջ է արձանագրվել նաև համախառն ազգային խնայողությունների գծով՝ 76 տեղը (-27):

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, «հայաստանյան գնաճի առաձնահատկությունն այն է, որ այն հիմնականում ներմուծված է»: Այդ դեպքում, ըստ նրա, ԿԲ գործիքները սահմանափակ են զսպման համար: «Ներմուծված գնաճը հիմնականում հիմք է ծառայել, որ Հայաստանի դիրքերն այդ ցուցանիշով զեկույցում վատթարացել են»,-ասել է նա: